-
28.01.2021|
13:23
«Այս իշխանությունը ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակից Հայաստանը դարձրել է Ռուսաստանի պրոտեկտորատ: Ճակատագրի հեգնանքով դա արել են մարդիկ, որոնք Ռուսաստանի դեսպանության մոտ ցույցեր էին անում ռուսական ռազմաբազան փակելու պահանջով», - ասել է Ռոբերտ Քոչարյանը Yerevan.today, Hayeli.am, Politik.am կայքերին հարցազրույցում։
-
28.01.2021|
13:22
Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
-
28.01.2021|
13:19
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Բանակի օրվա առիթով այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ոչինչ չի փոխվել իր դիրքորոշումներում։
-
28.01.2021|
13:18
Իհարկե, միանշանակ մասնակցելու եմ ընտրություններին, լրավամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
-
28.01.2021|
13:16
Տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնկրետ նախագիծ չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
-
28.01.2021|
13:15
Կարծում եմ՝ բոլորի կողմից ըմբռնում կա, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, դա պետք է լինի արժանապատիվ խաղաղությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
-
28.01.2021|
13:05
Եկեղեցին ջանքեր գործադրում է, որ կարողանա նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը և պատշաճ քայլերը ձեռնարկում ենք», - ասաց վեհափառը։
-
28.01.2021|
13:04
Հունվարի 30-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։
-
28.01.2021|
13:02
Պետականություն կորցնելու ռիսկեր միշտ էլ կան, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ «Աստված մի արասցե, բայց ռիսկեր միշտ էլ կան», - նշեց նա։
-
27.01.2021|
22:52
Հունվարի 26-ին տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Քննարկվել են Շարժման անցնող շրջանի գործունեությունը, քայլերի արդյունավետությունը, կարևորվել է Շարժման համահայկական բնույթը, մարզերում հանդիպումներն առավել ինտենսիվ դարձնելու անհրաժեշտությունը: